Եվրամիության մասին իր ելույթներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պոպուլիզմ է դրսևորում՝ Polskie Radio 24-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի թուրքագետ և կովկասագետ Կոնրադ Զաշտովտը՝ մեկնաբանելով հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Նրա խոսքով՝ 2000-ական թթ. կեսերին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու բանակցությունները փակուղի մտան երկու կողմերի մեղքով։ Հետո Թուրքիայում սկսեց խորանալ ավտորիտարիզմը։ Էրդողանը ցանկանում է ընտրողներին համոզել, որ ԵՄ-ն Թուրքիային մոտ չի թողնում իբրև մուսուլմանական երկիր։ «Էրդողանը հաճախ է հակվում դեպի պոպուլիզմը և կրկնում՝ ինչ մտածում են շարքային թուրքերը։ Մշակութային ու քաղաքակրթական հարցերը մնում են հետին պլանում»,- ասել է Զաշտովտը։