ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիպրոսը պաշտպանում է երևանյան կոմյունիկեն

Կիպրոսը պաշտպանում է երևանյան կոմյունիկեն
15.05.2015 | 11:58

Եվրոպական տարածքը բախվում է սոցիալական և ժողովրդագրական մարտահրավերների հետ, որոնք հնարավոր է հաղթահարել միայն, եթե մենք կոնսոլիդացնենք եվրոպական բարձրագույն կրթության համաեվրոպական կառուցվածքը՝ Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում Երևանյան կոմյունիկեի քննարկման ժամանակ հայտարարեց Կիպրոսի պատվիրակության ղեկավար Էգլի Պանտելակիսը։ Ընդգծելով, որ Կիպրոսը աջակցում է երևանյան կոմյունիկեն, նա նշեց, որ կառուցվածքային բարեփոխումների լիակատար իրականացումը պետք է արտահայտվի առաջնայնությունների ցուցակում, քանի որ նման բարեփոխումների բացակայությունը ոլորտը ռիսկային իրավիճակի մեջ է դնում։ Նրա խոսքով՝ մյուս առաջնային ոլորտը շրջանավարտների զբաղվածության մակարդակի հարցն է։ «Բոլոնյան գործընթացի հաջողությունը հարվածի տակ է դրվում, երբ տասնյակ շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել։ Անհրաժեշտ է նոր խթան հաղորդել կամ բարձրացնել սոցիալական բաղադրիչի կարևորությունը»,- նշեց նա։
Հաջորդ գագաթնաժողովի կազմակերպիչը կդառնա Ֆրանսիան։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ