ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան մտադիր է դադարեցնել զինամթերքի ներկրումը և մեծացնել արտահանումը

Թուրքիան մտադիր է դադարեցնել զինամթերքի ներկրումը և մեծացնել արտահանումը
15.05.2015 | 11:59

Անկարան նպատակ ունի պաշտպանական նշանակության արտադրանքը փոխարինել հայրենական արտադրությամբ և մեծացնել արտահանման ծավալները՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։
«Թուրքիայի կախվածությունը օտարերկրյա ռազմական տեխնիկայից այս պահին կազմում է 50 տոկոսից պակաս։ 12-13 տարի առաջ դա կազմում էր 85-90 տոկոս։ Մենք ձգտում ենք հայրենական արտադրության զինամթերքի ծավալները մեծացնել և արտահանել»,- հայտարարել է նախարարը Anadolu գործակալությանը։
Նա հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար, սպառազինությունների արտահանումը՝ ավելի քան 1,7 մլրդ դոլար։ «Մեր առաջնայնությունը տանկերի զանգվածային արտադրությունն է»,- ասել է Յըլմազը։

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ