ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն Վրաստանին 60 մլն եվրոյի օգնություն կտրամադրի

ԵՄ-ն Վրաստանին 60 մլն եվրոյի օգնություն կտրամադրի
15.05.2015 | 12:00

Թբիլիսիում մայիսի 14-ին Վրաստանին օգնության հատկացման մասին ֆինանսական երկու համաձայնագիր են ստորագրել Եվրոպական և եվրատլանտյան հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն ու Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերի տնօրինության ղեկավար Ժերար Շուման Հիցլերը: Ստորագրված փաստաթղթերից առաջինը նախատեսում է Եվրամիության կողմից Վրաստանին 10 մլն եվրոյի տրամադրում՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության, իրավապահ մարմինների հսկողության ուժեղացման, խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության ծրագրերի իրականացման համար: Ֆինանսական երկրորդ համաձայնագրով, ԵՄ-ն Վրաստանին 50 մլն եվրո կհատկացնի՝ երկրում արդարադատության համակարգի բարեփոխումների համար:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ