Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ տարածաշրջանի ամենացավոտ հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է, որը մինչև հիմա լուծված չէ։ «Մեր հիմնական դիրքորոշումն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես միջազգային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։