ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը հավատարիմ է Ծոցի արաբական երկրների հանդեպ իր հանձնառությանը

ԱՄՆ-ը հավատարիմ է Ծոցի արաբական երկրների հանդեպ իր հանձնառությանը
16.05.2015 | 12:27

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցության խորհրդի գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահպանում է հավատարմությունը իր հանձնառությանը՝ պաշտպանել արաբական երկրներին նրանց վրա հնարավոր հարձակման ժամանակ։ ԱՄՆ-ը կարող է օգնել Ծոցի երկրներին տարածաշրջանային հակահրթիռային համակարգ ստեղծելու հարցում, կարագացնի սպառազինության փոխանցումը, կզբաղվի հատուկջոկատայինների ու սահմանապահ զորքերի վերապատրաստմամբ։ Սուննի մահմեդական երկրների ներկայացուցիչները մտավախություն են հայտնել, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման պարագայում այդ երկիրը կապակայունացնի իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ