ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արագ համաձայնության հնարավորություն՝ Իրանի հարցով

Արագ համաձայնության հնարավորություն՝ Իրանի հարցով
16.05.2015 | 12:28

Իրանի և վեցյակի բանակցությունները թևակոխել են ակտիվ փուլ, նկատելի են դրական տեղաշարժեր՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա չի բացառել առաջիկա օրերին պայմանավորվածություն կնքելու հնարավորությունը:
Իրանի միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի երկրների հետ համաձայնության ձեռքբերումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև նախանշված վերջնաժամկետը` հունիսի 30-ը՝ կարծում է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին: Նա ասել է, որ կողմերին միայն քաղաքական կամք է անհրաժեշտ: «Տեխնիկական բաղադրիչների շուրջ լուծումները չպետք է բարդ լինեն, եթե կողմերն ունեն քաղաքական կամք: Եթե սա այդ դեպքն է, վերջնական գործարքը գուցե կնքվի վերջնաժամկետից առաջ: Դա շատ հավանական է»,- ասել է իրանցի դիվանագետը: Իրանական կողմը հայտարարել էր, որ հավանական է համարում բոլոր տարբերակները և պատրաստ է ցանկացած ելքի: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Իրան - վեցյակ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ