Հնդկաստանն ու Չինաստանը 22 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ տնտեսական համաձայնագրեր են կնքել՝ գրում է Agence France Press-ը։
Փաստաթղթերը ստորագրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Չինաստան այցի ընթացքում։ The Times of India-ն հայտնում է, որ 24 համաձայնագիր է կնքվել ֆինանսների, նավահանգստային ենթակառուցվածքի շինարարության, այլընտրանքային էներգետիկայի և արդյունաբերական կենտրոնների ստեղծման ոլորտներում։ Հնդկաստանի վարչապետը բանակցել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինի և վարչապետ Լի Կեցյանի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրների ներդրումային փոխգործակցության ընդլայնման հարցը։