ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բոլոնյան գործընթացի առանձնահատկությունները

Բոլոնյան գործընթացի առանձնահատկությունները
16.05.2015 | 12:37

Շվեյցարիայի պետական քարտուղարության կրթության, հետազոտությունների և ինովացիայի հարցերի նախագահ Մաուրո դել Ամբրոգիոն NEWS.am-ին տված հարցազրույցում իր տեսակետներն է ներկայացրել Բոլոնյան գործընթացի առանձնահատկությունների, ապագայի տեսլականի, հայ-թուրքական հաշտության գործընթացի վերսկսման հեռանկարների մասին: Նա կարծում է, որ Բոլոնյան գործընթացի ամենակարևոր հաջողությունը եղել և մնում է «ընդհանուր լեզուն», որ հնարավոր է դարձել Եվրոպայում և Եվրոպայի սահմաններից դուրս ընդհանուր ընկալումը առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի կրթության, որակավորման երաշխավորման, աստիճանների ճանաչման վերաբերյալ: Դա չի նշանակում, որ համակարգն ամբողջությամբ ներդաշնակեցված է: Կան շատ տարբերություններ՝ տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ, տարբեր կրոններ: Բարձրագույն կրթության համակարգը նույնպես զգալիորեն տարբերվում է տարբեր երկրներում, բայց Բոլոնյան գործընթացի օգնությամբ հնարավոր է դարձել ավելի լավ հասկանալ տարբերությունները, փորձելով չվերածել խոչընդոտների, հասկանալ միմյանց, հատկապես նպատակ ունենալով հասնել ուսանողների շարժունակությանը: Բոլոնյան գործընթացի վերջին տարին կենտրոնացած էր կրթության որակի երաշխիքների վրա։ Հավատարմագրության նոր ընդհանուր կոնցեպցիայի հետ պարզ է դարձել, որ համալսարանը կարող է աստիճաններ շնորհել՝ անկախ այն հանգամանքից, թե համալսարանը պետության կողմից սուբսիդավորվում է, թե ոչ։ Միայն որակի չափանիշներն են դեր խաղում, և պետությունն այլևս մենաշնորհ չունի։ Սակայն ամեն երկիր ազատ է համակարգի ընտրության մեջ։ Այսուհանդերձ որակի երաշխիքի ընդհանուր հիմքի վրա երկրների միջև շնորհվող աստիճանների փոխճանաչում է սահմանվել։ Ապագայի սպասելիքների հարցում չպետք է իլյուզիաներ ստեղծել, թե ամեն ինչ միանման է լինելու, տարբերությունները պետք է ընդունել և լավատես լինել, որ շարժունակությունը աստիճանաբար մեծանում է, աճում է փոխըմբռնումը՝ չնայած պահպանվում են տարբերությունները։
Շվեյցարիայի պետական քարտուղարության կրթության, հետազոտությունների և ինովացիայի հարցերի նախագահ Մաուրո դել Ամբրոգիոն հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին ասել է. «Ես չեմ կարող այդ հարցով Շվեյցարիայի պաշտոնական դիրքորոշումը արտահայտել, սակայն կարող եմ ասել, որ մեզնից շատերը ուրախ չեն, որ այդքան երկար գործընթացից հետո, երբ հարցը մոտ էր լուծմանը, գործընթացը կասեցվեց։ Ես հաստատ չգիտեմ պատճառները և չեմ ուզում դատել դրանց մասին։ Մենք կարող ենք միայն հուսալ, որ գործադրված ջանքերը հօդս չեն ցնդի, և ամեն պահի, երբ որ երկու երկրները նորից պատրաստ լինեն այդ գործընթացը սկսելուն, նախկին համաձայնագրերը կօգտագործվեն հետագա քայլերի համար»։

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ