ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սաակաշվիլու կուսակցությունը մտադիր է նրան վերադարձնել

Սաակաշվիլու կուսակցությունը մտադիր է նրան վերադարձնել
16.05.2015 | 22:19

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է ակցիաներ կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել իր առաջնորդին՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Մենք կանենք ամեն ինչ, որ Սաակաշվիլին վերադառնա Վրաստան։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները»,- նշել է պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին։ Նրա խոսքով՝ նման իրավիճակում բողոքի ակցիա անցկացնելը սովորական երևույթ է։ «Մենք անպայման ակցիաներ կսկսենք»,- ասել է պատգամավորը։ «Վրաստանը լուրջ ճգնաժամի մեջ է։ Կան երկու ուժեր։ Մեկը կառավարող կլանն է, որը ղեկավարում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Երկրորդ ուժը «Ազգային շարժումն է»։ Ժողովուրդն ընտրություն կանի այդ երկու ուժերի միջև»,- ասել է Դարչիաշվիլին։ Նա չի բացառել, որ Սաակաշվիլին Վրաստան վերադառնալու դեպքում կարող է ձերբակալվել։ «ՈՒժային կառույցներն այսօր կատարում են քաղաքական պատվերներ։ Նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ վերադառնալու դեպքում Սաակաշվիլուն կբռնեն, ինչն ավելի կսրի իրավիճակը»,- նշել է պատգամավորը։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ