ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պահել Հունաստանին

Պահել Հունաստանին
17.05.2015 | 17:10

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը եվրագոտուց Հունաստանի դուրս գալը համարում է վտանգավոր՝ գրում է Die Welt պարբերականը: «Հունաստանի դուրս գալը եվրագոտուց վտանգավոր կլինի ոչ թե տնտեսապես, այլ քաղաքականապես: Երբ առաջին երկիրը հեռանա, ամբողջ աշխարհը Եվրոպային այլ կերպ կնայի: Այլևս ոչ ոք վստահություն չի տածի Եվրոպայի նկատմամբ, եթե մենք նահանջենք առաջին խոշոր ճգնաժամի ժամանակ»,- հայտարարել է նախարարը: Նա նշել է, որ ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացումը հնարավոր է միայն Հունաստանում բարեփոխումների անցկացման դեպքում: «Մենք չենք կարող այնտեղ ուղղակի գումարներ ուղարկել»,- ընդգծել է նախարարը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ