ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակեդոնիայի վարչապետը հրաժարական չի տա

Մակեդոնիայի վարչապետը հրաժարական չի տա
18.05.2015 | 10:58

Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին, մայիսի 17-ին նախատեսված հակակառավարական ցույցերից առաջ, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Ես մտադիր չեմ հրաժարական տալ կամ ընդունել անցումային կառավարություն ձևավորելու առաջարկը»,- «Սիթել» մասնավոր հեռուստատեսության եթերում հայտարարել է վարչապետը։
Մայրաքաղաք Սկոպիեում բազմամարդ հանրահավաքները շարունակվում են:
Նախկին հարավսլավական այս պետությունում ամիսներ շարունակված քաղաքական ճգնաժամը ավելի է խորացել իշխանությունների իրականացրած գաղտնալսման սկանդալի, անցած շաբաթավերջին կատարված բռնությունների ֆոնին, որոնց ընթացքում ոստիկանության և էթնիկ ալբանացի ապստամբների միջև փոխհրաձգության հետևանքով 18 մարդ էր զոհվել։
Պահպանողական Գրուևսկին իշխանության ղեկին է 2006-ից, ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական միությունը անցած ապրիլի խորհրդարանական ընտրություններից ի վեր, բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, պնդելով, որ ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով։

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ