ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռիգայի գագաթնաժողովում կարող է հայտարարվել ՀՀ-ի հետ բանակցությունների մեկնարկի մասին

Ռիգայի գագաթնաժողովում կարող է հայտարարվել ՀՀ-ի հետ բանակցությունների մեկնարկի մասին
19.05.2015 | 11:10

ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում հնարավոր է հայտարարվի Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, որն Ասոցացման համաձայնագիր չէ, սակայն բխում է Հայաստանի շահերից, որպես ԵԱՏՄ անդամի՝ «New Eastern Europe»-ին տված հարցազրույցում նշել է Լատվիայի ԱԳՆ «Արևելյան գործընկերության» ծրագրերի հատուկ հանձնարարությունների դեսպան Յուրիս Պոյկանսը։ Նա ևս կարծում է, որ Ռիգայի գագաթնաժողովը հեշտ հանդիպում չի լինելու, հաշվի առնելով, որ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ը և ՌԴ-ն տարբեր տեսակետներ ունեն իրենց հարևանների ապագայի վերաբերյալ։ Հարցին, թե ի՞նչ մոտեցումներ կան այդ խնդրի վերաբերյալ և ինչպիսի՞ն են ակնկալիքները Ռիգայի գագաթնաժողովից, Յուրիս Պոյկանսը պատասխանել է. «Ես համաձայն եմ, որ դա թեթև գագաթնաժողով չի լինելու, առավել ևս, որ հարևանության վերաբերյալ մեր և Ռուսաստանի ընկալումները տարբերվում են։ Կարծում եմ, որ շատ դժվար է այս պահին փոխել այդ ընկալումը, բայց մենք, բոլոր դեպքերում, փորձում ենք հստակ ազդակ տալ մեր ռուս գործընկերներին և «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին, որ գագաթնաժողովն ինքնին ուղղված չէ ռուսական շահերի դեմ։ Դա մենք ցույց կտանք նաև մեր գործողություններով, օրինակ, ընդունելով Հայաստանի ու Բելառուսի արտաքին քաղաքական ընտրությունը, որ որոշել են դառնալ ԵԱՏՄ անդամ։ Եվ հակառակը, մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կընդունի Մոլդովայի, Վրաստանի և ՈՒկրաինայի եվրոպական ընտրությունը»։ Նա նաև հավելել է. «Մենք նաև կփորձենք բացատրել մեր ռուս գործընկերներին, որ մեր քաղաքականությունը քաղաքական գերիշխանության քաղաքականություն չէ, այլ ուղղված է Եվրոպայի սահմաններից դուրս բարգավաճ և կայուն գոտու ստեղծմանը, քանի որ Արևելյան գործընկերության երկրները նաև մեր հարևաններն են»։

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ