ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքերը կասկածում են՝ Էրդողանը չի՞ խելագարվել

Թուրքերը կասկածում են՝ Էրդողանը չի՞ խելագարվել
19.05.2015 | 11:14

Վերլուծաբան Թոմաս Զայբերտը «The Daily Beast» առցանց-պարբերականում գրել է. «Չորս շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հունիսի 7-ին: Եվ, թվում է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խուճապի մեջ է: Կամ ավելի վատ: Նրա քաղաքական հակառակորդների շրջանում և փողոցում շրջանառվող խուսակցություններում տարածում է գտնում կարծիքը, որ Էրդողանը խելագարվել է և շարժվում է իշխանության անհագ ձգտմամբ: Այն պահից, երբ Էրդողանն անցյալ տարի փոխադրվեց Անկարայում գտնվող 1100 սրահով շքեղ պալատ, նրան մեղադրում են ինքնամեծարման անկառավարելի ձգտման մեջ: Քուրդ քաղաքական գործիչ Աբդուլլա Զեյդանի խոսքով, նախագահը «կարծում է, որ ինքը սուլթան է»: Ազգայնական քաղաքական գործիչ և խորհրդարանի փոխխոսնակ Մերալ Աքսեների հավաստմամբ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փակ դռների հետևում ասել է, որ Էրդողանը «խելագարվել է»: «Ակնհայտ է, խուճապ է զգացվում»,- ասել է լրագրող Յավուզ Բայդարը:
Հարցումների համաձայն, 61-ամյա Էրդողանը, հավանաբար, չի կարողանա մեծամասնության ձայները ստանալ, որ պետք է ռադիկալ սահմանադրական փոփոխություններ անելու համար, որոնք նրան անսահմանափակ, բայց առայժմ անժամկետ իշխանություն կտան՝ որպես նախագահի: Վերջին շրջանում տնտեսությունը դանդաղ է աճում, գործազուրկների թիվը ավելանում է, և քաղաքական ընդդիմությունը վերածնվում է: Այս ամենը խնդիրներ են Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համար: Որոշ հարցումներ փաստում են. ԱԶԿ-ն կարող է նույնիսկ կորցնել խորհրդարանում մեծամասնությունը: Էրդողանի քննադատները մտահոգված են, որ նախագահը կարող է դիմել անազնիվ խաղի՝ ԱԶԿ-ի հաղթանակն ապահովելու համար: Ընդդիմության անհանգստության պատճառներից մեկը անցյալ տարի տեղական ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի անջատումներն են, որ խանգարեցին քվեների հաշվարկին, ինչն ԱԶԿ-ի օգտին կեղծիքների մասին մեղադրանքի պատճառ դարձավ: Կառավարությունը հայտարարեց, որ կատուն մտել է էներգաբաշխիչ վահանակ և կարճ միացման պատճառ դարձել: Առաջին անգամ չեն քաղաքական գործիչներն ու դիտորդներն Անկարայում մտահոգություն են հայտնում նախագահի հոգեկան վիճակի մասին: Երբ 2013 թվականին Գեզիի զբոսայգու շուրջ անկարգությունների ժամանակ Էրդողանը զայրացավ հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ, Թուրքիայի բժշկական ասոցիացիան հայտարարեց, որ մտահոգված է նրա հոգեկան առողջության առիթով:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ