ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն դեռ չի պատրաստվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն դեռ չի պատրաստվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
19.05.2015 | 11:16

Եվրոպական միության ղեկավարության օրակարգում չկա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարց՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Polska The Times թերթին տված հարցազրույցում: Տուսկի խոսքով՝ «ոչ ոք չի խոսում» Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների խստացման մասին: Նա ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների զգալի հատվածը կողմ է հակառուսական պատժամիջոցների վերացմանը: Այնուամենայնիվ, ԵՄ-ի առավել ազդեցիկ երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան, հունիսին ԵՄ հանդիպման ընթացքում կողմ հանդես կգան Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմի երկարացմանը: Տուսկը հավելել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լավ հարաբերությունները բխում են երկու կողմերի շահերից, սակայն ԵՄ-ի հետ կապերի զարգացումն այժմ ավելի շատ կախված է Ռուսաստանի դիրքորոշումից:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ