ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

1in am. Հայաստանն ու Ադրբեջանը հարմարվում են Մերձավոր Արևելքի նոր աշխարհաքաղաքական իրադրությանը

1in am. Հայաստանն ու Ադրբեջանը հարմարվում են Մերձավոր Արևելքի նոր աշխարհաքաղաքական իրադրությանը
19.05.2015 | 13:03

1in am

ՈՒնենալով ՈՒկրաինայի հակամարտությունը, որտեղ Ռուսաստանը փորձում է ուկրաինական ժողովրդին խանգարել ազատ ընտրություն կատարել և շարժվել եվրաինտեգրման ուղղությամբ, Արևմուտքի հետ քայլելիս Հայաստանը կրկին հետ է մնում: Մինչ եվրաատլանտյան հասարակությունը ավելի ու ավելի է անհանգստանում Եվրոպայում հասունացող նոր սառը պատերազմի պատճառով, մինչ Ռուսաստանը արևմտյան պատժամիջոցների հետևանքով դեռևս գտնվում է մեկուսացման մեջ, Հայաստանի ղեկավարությունը հրապարակայնորեն վերահաստատում է Մոսկվայի հետ իր արտաքին և տնտեսական համագործակցության էլ ավելի խորացումը՝ գրում է dailycaller պարբերականում Ալեքսանդր Մուրինսոնը: Ադրբեջանը, մի ժամանակ կախված լինելով ԱՄՆ-ից՝ որպես իր արտաքին քաղաքականությանը օժանդակող երկիր, առերեսվում է Օբամայի վարչակազմի թուլությանը, անհետևողական արտաքին քաղաքականությանը և անօգուտ գործողություններին: Ադրբեջանի նոր իրականությունը ձևափոխելով իր խաղադրույքները՝ վերափոխել է արտաքին քաղաքական դիրքերը: Ադրբեջանը բազմաթիվ էներգետիկ նախագծերով թեթևացրել է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը և եվրոպական երկրների հետ հաստատում է սերտ կապեր, կապեր է փնտրում իր հարևանների և դաշնակիցների հետ՝ ներառյալ Իսրայելի ու Թուրքիայի, իսկ հիմնականում՝ եվրոպական երկրների:
ՆԱՏՕ-ի ամերիկյան հրամանատար, ավիացիայի գեներալ Ֆիլիպ Բրիդլովը կարծում է, որ Ռուսաստանը և ռուսամետ անջատողականները օգտվում են վերջին հրադադարից, որ իրենց դիրքերը վերադասավորեն՝ Արևելյան ՈՒկրաինայում նոր հարձակման նպատակով: Նա կողմնակից է ՈՒկրաինային զենք մատակարարելու գաղափարին, որ կարողանան ռուսական հարձակումները հետ մղել: Washington Times-ը նշում է, որ Բրիդլովի կարծիքով ՆԱՏՕ-ում ձևավորված կոնսենսուս կա, որ Ռուսաստանը չի համարվում գործընկեր, այլ մեծ վտանգ է ներկայացնում՝ իբրև երկարատև և գլոբալ մարտահրավեր, ոչ թե ժամանակավոր: Գեներալ Բրիդլովը Վաշինգտոնին կոչ է անում խնամքով կշռադատել ՈՒկրաինային հարձակողական ռազմական տեխնիկա մատակարարելու հարցը, որին նախագահ Օբաման և այլ արևմտյան առաջնորդներ դեռևս հավանություն չեն տվել՝ համարելով սադրիչ:
Արևմտյան վճռականության ֆոնին Հայաստանը՝ լինելով ՆԱՏՕ-ի Հանուն խաղաղության գործընկերներից մեկը, վերջերս հայտարարել է իր աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է արտաքին քաղաքականությունը հարմարեցնել ռուսականին՝ միաժամանակ հաստատելով, որ Ռուսաստանը իր միջազգային հարաբերություններում կարող է վստահ լինել Հայաստանի օժանդակությանը։ Նա ասել է՝ եթե մենք միության անդամներ ենք, մենք, բնականաբար, ստանձնում ենք պարտավորություններ: Նա շեշտել է կարևորությունը, որ Հայաստանը տալիս է ռուս-հայկական համաձայնություններին և Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին: Հայաստանի արտաքին քաղաքականության այս ուղու հաստատումը ցույց է տալիս, որ Հայաստանը միջազգային ատյաններում հաստատուն աջակցում է Ռուսաստանին՝ Արևմուտքից Մոսկվայի աճող հեռանալուն զուգընթաց: Հայաստանը ակնկալում է, որ Ռուսաստանն էլ իրեն կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ