Թուրքիայում 19-ամյա երգչուհի Մութլու Քայան գլխին հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Աղջիկն իր հասցեին սպառնալիքներ էր ստացել՝ թուրքական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի երգի մրցույթին մասնակցելու որոշման հետ կապված: Մութլու Քայան ծնունդով քրդական Դիարբեքիր նահանգից է: Ոստիկանությունը պնդում է, որ հարձակվողը գիշերը մտել է երգչուհու տան այգին և կրակել ննջարանի պատուհանից: