ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացնել. Վրաստանի նախագահ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացնել. Վրաստանի նախագահ
19.05.2015 | 13:06

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը՝ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար: «Տարածաշրջանում անկայուն իրավիճակ է, ինչն արտացոլվում է նաև Ռուսաստանի և ՈՒկրաինայի տնտեսական խնդիրներում, ազդում է նաև Վրաստանի տնտեսության և, առհասարակ, տարածաշրջանում կայունության վրա։ Սակայն երբ խոսում ենք պատժամիջոցների և բացասական հետևանքների մասին, որոնք այդ պատժամիջոցներն ունեցել են Վրաստանի համար, պետք է հիշենք՝ ինչի՞ համար են այդ պատժամիջոցները սահմանվել»,- ասել է Մարգվելաշվիլին։ Նրա կարծիքով՝ միակ նպատակն ՈՒկրաինայի տարածքում պատերազմի դադարեցումն է։ Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկիրն օգուտ չի ստանում այդ պատժամիջոցներից։ «Տնտեսական խնդիրները Ռուսաստանում բացասական ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա»,- նշել է Մարգվելաշվիլին։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ