ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղրղզստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին ձգձգվում է

Ղրղզստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին ձգձգվում է
19.05.2015 | 13:07

Ղազախստանի հետ Ղրղզստանի մաքսային սահմանները կարող են բացվել աշնանից ոչ շուտ: Բիշքեկը պատրաստ չէ ամբողջությամբ մտնել ԵԱՏՄ՝ գրում է Независимая газета-ն: Կատարված չեն գյուղատնտեսական արտադրանքի որակի հսկողության ապահովման պարտավորությունները, որոնք ստանձնել է պետությունը: «Բարձր է հավանականությունը, որ Ղազախստանի հետ Ղրղզստանի մաքսային սահմանները կբացվեն աշնանից ոչ շուտ»,- հայտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը: Նախարարը երկրի՝ ԵԱՏՄ մուտք գործելու ձգձգումը բացատրել է միությանը Ղրղզստանի լիիրավ անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացման բարդություններով: «Երբ այդ գործընթացը կավարտվի՝ դժվար է ասել»,- նշել է նա: Նախարարի բացատրությունները կասկածելի են թվում, գրում է թերթը, քանի որ ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանները կարող են վավերացնել փաստաթուղթը մեկ-երկու շաբաթում: Ձգձգման առավել հավանական պատճառ կարող են լինել ոչ թե բյուրոկրատական քաշքշուկները, այլ Ղրղզստանի անդամակցությունը հետաձգելու ցանկությունը, քանի որ երկիրը պատրաստ չէ ԵԱՏՄ-ում իրական մասնակցության, գրում է Независимая газета-ն:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ