ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրապաշտոնյա. ԵՄ-ն տարբերակված մոտեցում կդրսևորի ԱլԳ երկրների հետ

Եվրապաշտոնյա. ԵՄ-ն տարբերակված մոտեցում կդրսևորի ԱլԳ երկրների հետ
20.05.2015 | 12:47

Ռիգայի գագաթնաժողովը կհստակեցնի, որ Եվրամիությունը ներառական քաղաքականության հետ մեկտեղ տարբերակված մոտեցում է ցուցաբերելու Արևելյան գործընկերության 6 երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ՝ մայիսի 19-ին հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ։ Նրա խոսքով՝ Ռիգայի գագաթնաժողովը վկայում է, որ ԵՄ-ն և նրա 6 գործընկերները լի են Արևելյան գործընկերության ծրագիրը շարունակելու վճռականությամբ։ «Արևելյան գործընկերության ծրագիրը երբեք առճակատման, տարանջատման քաղաքականություն չի եղել։ Արևելյան գործընկերության ծրագիրը առավել տարբերակված և դիվերսիֆիկացված է դառնալու։ Ռիգայի գագաթնաժողովը ցույց կտա, որ Արևելյան գործընկերության ծրագիրը շարունակում է արդյունավետ աշխատել»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ