Եվրահանձնաժողովն ընդունել է Եվրամիության բանակցային խմբին Հայաստանի հետ շրջանակային նոր համաձայնության շուրջ բանակցությունների համար նոր մանդատ տրամադրելու առաջարկը։ Համաձայնագիրը տարբերվելու է ասոցացման համաձայնագրից՝ մայիսի 19-ին հայտնել է ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անհայտ մնալ։ Նա նշել է, որ վերջին ամիսներին Հայաստանն ու ԵՄ-ն «ակնարկային վարժություն» են անցկացրել։ Հարցին, թե հավատում է նա, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր փաստաթուղթը տնտեսական հարցեր է պարունակելու, նա նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել, հետևաբար՝ Մաքսային միության անդամ, ուստի Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագիրը համագործակցության բոլոր ոլորտներին չի վերաբերի»: