Եվրահանձնաժողովը եկող շաբաթ օրենսդրական առաջարկներ կանի ԵՄ անդամ երկրների միջև փախստականների տեղափոխության հարցով՝ հայտնել է միգրացիայի և ներքին քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը միջազգային օգնության կարիք ունեցող փախստականների տեղաշարժի համակարգի հարցով օրենսդրական առաջարկներ կանի ԵՄ խորհրդին։