ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մենք հիմար չենք

Մենք հիմար չենք
21.05.2015 | 11:26

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ներառյալ իրավապաշտպաններին և մյուս ակտիվիստներին՝ հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում: «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանամետ հեռուստաընկերության ներկայացուցիչը հանձնակատարին հարցրել է, թե ինչու է Եվրախորհուրդը երկակի ստանդարտներ կիրառում՝ մի կողմից պաշտպանում «անջատական» Հիլալ Մամեդովին և միևնույն ժամանակ դատապարտում ՈՒկրաինայի անջատականներին: «Հիլալ Մամեդովը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, գիտնական, լրագրող, որ շատ լրագրողների, բլոգերների, քաղաքացիական ակտիվիստների պես ապօրինի ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում: Եվ հարցը միայն ազատ խոսքի արտահայտումը չէ, այլ՝ Ադրբեջանի իրավական համակարգը, որը ընտրովի է ազատազրկում, դատապարտում մարդկանց ոչ թե օրենքի հիման վրա, այլ քաղաքական պատվերով: Անցյալ օգոստոսից սկսված այդ գործընթացը ավելի մեծ թափ է հավաքել և դարձել լայնամասշտաբ, ու չկա Եվրախորհրդի մեկ այլ երկիր, որտեղ իմ բոլոր գործընկերները գտնվեն բանտում: Այնպես որ՝ պետք չէ խոսել երկակի ստանդարտների մասին»,- հակադարձել է Մուժնիեկսը:
Նույն լրագրողի հարցին՝ Եվրախորհուրդը հաշվի առնո՞ւմ է Ադրբեջանի կառավարության կարծիքը, Եվրախորհրդի հանձնակատարն արձագանքել է․«Լսեք, այստեղ երկու հնարավոր տարբերակ կա՝ կամ Եվրախորհրդում հիմարներ են նստած, ովքեր միայն համագործակցում են անջատականների, թմրամոլների, հեղափոխականների հետ, կամ Ադրբեջանի իրավական համակարգը շատ վատ վիճակում է. ես կարող եմ ձեզ վստահեցնել՝ մենք հիմար չենք»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ