«ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան: APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները բանակցում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ այս տարի նախագահների հանդիպում կազմակերպելու նպատակով: «Երկու երկրների ղեկավարները պետք է կամք դրսևորեն և քայլեր ձեռնարկեն համանախագահների առաջարկած գաղափարների հիման վրա՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու ձգձգված հակամարտությունը», - ասել է Սիքյութան: