ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրովը հնարավոր է համարում ԱՄՆ-ի միանալը Նորմանդյան խմբին

Լավրովը հնարավոր է համարում ԱՄՆ-ի միանալը Նորմանդյան խմբին
21.05.2015 | 11:31

Ռուս-ամերիկյան շփումների այս փուլը, որի սկիզբը դրվեց Սոչիում մայիսի 12-ին Քերի - Լավրով և Քերի - Պուտին հանդիպումներով, որոշ լավատեսություն է ներշնչում երկկողմ հարաբերությունների բարելավման հարցում: Դա, սակայն, չի նշանակում, թե Ռուսաստանում կդադարեն ԱՄՆ-ի հասցեին կոշտ հայտարարություններ անելուց՝ ՌԴ Դաշնության խորհրդում ասել է արտգործնախարար Սերգել Լավրովը: Նա կարծում է, որ Վաշինգտոնը ձգտում է միաբևեռ աշխարհ ստեղծել ու այդ ճանապարհին պարբերաբար խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները: «Չհամաձայնվողների» համար, Լավրովի խոսքով, ԱՄՆ-ը ունի միջոցների լայն հավաքածու՝ միակողմանի ապօրինի պատժամիջոցներից մինչև ռազմական ներխուժում: ՈՒկրաինայի մասին խոսելիս Լավրովը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգտագործի ուկրաինական իշխանությունների վրա ազդեցությունը, որ նրանք կատարեն Մինսկ 2 համաձայնագրի դրույթները և չմիջնորդավորված բանակցություններ սկսեն Լուգանսկի և Դոնեցկի հետ: Լավրովն ընդգծել է, թե սա ներուկրաինական խնդիր է: Վերջերս տարբեր ամբիոններից շատ է խոսվում, թե ԱՄՆ-ը պետք է միանա ուկրաինական ճգնաժամի հաղթահարմամբ զբաղվող խմբին: Այդպիսի հայտարարություն է արել նաև ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Անդրադառնալով այս խնդրին՝ Լավրովն ասել է, թե ԱՄՆ-ը կարող է միանալ Նորմանդյան խմբին, որի կազմում են Գերմանիան, Ռուսաստանը, ՈՒկրաինան և Ֆրանսիան և նշել է, որ այդ հարցով ԱՄՆ-ը պետք է դիմի այդ ձևաչափը նախաձեռնող Ֆրանսիային:
Իր ելույթում Լավրովն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրներին՝ ասելով, թե նրանք ինքնուրույն և բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելու իրավունք ունեն: Սակայն հավելել է. «Մենք ըմբռնումով ենք վերաբերվում այդ երկրների կապերին Եվրոպայում, Ամերիկայում և այլուր, միակ պահանջը, որ այդ գործընթացների թափանցիկ լինեն, թաքնված սխեմաներ ու նպատակներ չունենան, հաշվի առնեն Ռուսաստանի՝ թափանցիկ ներկայացվող ազգային շահերը»: Լավրովը լուրջ չի համարում հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայման մասին ՈՒկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի հայտարարությունը, որ դա անհրաժեշտ է Ռուսաստանից պաշտպանվելու համար: Մեկնաբանելով Տուրչինովի հայտարարությունը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանը անպատասխան չի թողնի:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ