ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավութօղլու. «Հունիսի 7-ի ընտրությունները չենք կեղծելու»

Դավութօղլու. «Հունիսի 7-ի ընտրությունները չենք կեղծելու»
21.05.2015 | 12:19

Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ իշխող իսլամիստները պնդում են՝ «քվեարկության արդյունքները կեղծելու որևէ ցանկություն չունենք»: Երեքշաբթի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ պատասխանելով քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթին Դեմիրթաշի` մեղադրանքներին: «Ես հրաժարական կտամ, եթե այդ մեղադրանքները ճիշտ դուրս գան: Իրականում ընդդիմությունը պարզապես փորձում է արդարացնել իր ապագա պարտությունը»,- ասաց Դավութօղուն: Երկու օր առաջ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթին Դեմիրթաշը Milliyet օրաթերթին տված հարցազրույցում ասել էր. «Մենք տեղեկություններ ունենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի ղեկավարությամբ ստեղծվել է 3500 -հոգանոց հատուկ մի խումբ: Այդ խմբի ուսերին է դրված հունիսի 7-ի քվեարկության ժամանակ ծրագրված կեղծիքներն իրականացնելու պարտականությունը»։ «Դեմիրթաշը պետք է հստակ ապացույցներ, փաստեր ներկայացնի: Եթե հաստատվեն, պարոն Սոյլուն կամ յուրաքանչյուրը, ով պատասխանատու է այդ գործողությունների համար, հրաժարական կներկայացնի: Նորից եմ կրկնում` անգամ ես եմ պատրաստ հրաժարական ներկայացնել, եթե այդ փաստերը հաստատվեն: Բայց կարծում եմ՝ դրա կարիքը չի լինի, քանի որ վստահ եմ` չկա նման բան: Պարզապես ընդդիմությունը հող է նախապատրաստում հունիսի 8-ին` քվեարկության հաջորդ օրը մարդկանց փողոց դուրս բերելու համար»,- ասել է Դավութօղլուն` ընդգծելով, որ քվեարկության ընթացքին հետևելու են ոչ միայն տեղական դիտորդական կառույցները, այլև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը ասել է, որ Թուրքիայում 50- հոգանոց կարճաժամկետ դիտորդական առաքելություն կլինի: 20 պետություններ ներկայացնող դիտորդներին ղեկավարելու է Լիտվայի խորհրդարանի պատգամավոր Վիլյա Ալեկնայտե- Աբրամկիենեն: Նա թուրքական ընտրությունների դիտարկման փորձ ունի: 2014-ի օգոստոսին Աբրամկիենեն հետևել է Թուրքիայի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունների ընթացքին:
«Տասն ամիս առաջ կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ես դարձա թուրքական քաղաքական կյանքի դինամիկ ընթացքի ականատեսը, ինչպես նաև նկատեցի որոշ թերություններ, որոնք հաղթահարման կարիք են զգում»,- ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարը:
Վերջին շաբաթների սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրարշավի առաջատարն է: Gezici կենտրոնի մայիսի 17-ին հրապարակված վերջին հետազոտության արդյունքներով՝ իշխող իսլամիստները հունիսի 7-ի ընտրություններում կարող են ստանալ քվեների 38, իսկ երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը` Ժողովրդահանրապետականը` 30 տոկոսը: «Ազգայնական շարժում» կուսակցությունը կարող է հավակնել քվեների 17 տոկոսին: Քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը կարող է հաղթահարել 10 -տոկոսանոց նվազագույն շեմը:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ