Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին բացառել է, որ միջուկային էներգիայի հարցերով միջազգային փորձագետներին թույլ կտրվի այցելել միջուկային օբյեկտներ ու հարցումներ անել գիտնականներին։ Իրանի պետական լրատվամիջոցները մեջբերել են Խամենեիի խոսքերը. «Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Թեհրանը չի ընդունի անտրամաբանական պահանջներ»։ «Ես թույլ չեմ տա օտարերկրացիներին գալ ու զրուցել մեր գիտնականների հետ»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։