ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղրղզստանի նախագահը ստորագրել է ԵԱՏՄ-ին անդամակցելու օրենքը

Ղրղզստանի նախագահը ստորագրել է ԵԱՏՄ-ին անդամակցելու օրենքը
21.05.2015 | 18:19

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է երեկ խորհրդարանի ընդունած՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու օրենքը, որ այսօրվանից ուժի մեջ է մտել։ Այժմ փաստաթուղթը պետք է վավերացնեն ԵԱՏՄ-ի անդամ պետությունների խորհրդարանները, կբացվի սահմանը Ղրղզստանի և ԵԱՏՄ երկրների միջև։
Ղրղզստանը մտադիր է խնդրել ԵԱՏՄ-ի անդամների խորհրդարաններին՝ որքան հնարավորինս շուտ վավերացնել պայմանագիրը և չհետաձգել մինչև աշուն։ «Մտնելով ԵԱՏՄ՝ 200-միլիոնանոց շուկա կբացվի մեր ապրանքների համար, մենք կդադարենք սպեկուլյատիվ տնտեսություն լինել ու դինամիկ զարգացում կունենանք», - ասել է Ալմազբեկ Աթամբաևը։

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ