ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակեդոնիայում բողոքի ակցիաները կազմակերպում են արտաքին ուժերը

Մակեդոնիայում բողոքի ակցիաները կազմակերպում են արտաքին ուժերը
21.05.2015 | 18:20

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մակեդոնիայում բողոքի ակցիաները կազմակերպում են արտաքին ուժերը, որովհետև վարչապետ Նիկոլա Գրուևսկին հրաժարվեց միանալ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցներին։ Կառավարության հրաժարականի պահանջով երեկ Սկոպյեում 150 ընդդիմադիրներ են հավաքվել Գրուևսկու նստավայրի դիմաց: Մակեդոնիայի վարչապետն ու ընդդիմադիր առաջնորդ Զորան Զաևը Ստրասբուրգում փորձում էին լուծումներ գտնել՝ մեղմելու ճգնաժամը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ