ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Արևելյան գործընկերության բանաձևը

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Արևելյան գործընկերության բանաձևը
21.05.2015 | 18:21

Հայաստանն ու Բելառուսը Ռիգայի գագաթնաժողովում հրաժարվել են ստորագրել Արևելյան գործընկերության բանաձևը, կա կետ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու մասին՝ գրում է Reuters-ը։ ԵՄ դիվանագետները ստիպված են մշակել փոխզիջումային տարբերակ։ «Բանակցությունները շատ բարդ են եղել»,- գագաթնաժողովի բանաձևի նախագծի քննարկումից հետո հայտարարել է Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ գագաթնաժողովի հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կընդունվի Մոսկվայում։ Ռիգայի գագաթնաժողովում կհանդիպեն ԵՄ, ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի արտգործնախարարները։ Գագաթնաժողովի բանաձևը կհրապարակվի մայիսի 22-ին։

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ