Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՈՒկրաինայի և Վրաստանի համար վիզային ռեժիմը չի փոխվի։ «Վիզային ռեժիմի մեղմացումը հնարավոր է անհրաժեշտ բոլոր պայմանները կատարելու դեպքում։ Եվրահանձնաժողովը զեկույց է ներկայացրել, որ ՈՒկրաինան և Վրաստանը այդ հարցով շատ ջանքեր են գործադրել, սակայն դեռևս իրավիճակը ընդհանուր առմամբ չի բարելավվել»,- նշել է Մերկելը։