ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Business Insider». ԵՄ-ը և հետխորհրդային երկրները կհանդիպեն Պուտինի ստվերի տակ

«Business Insider». ԵՄ-ը և հետխորհրդային երկրները կհանդիպեն Պուտինի ստվերի տակ
21.05.2015 | 18:22

NEWS.am-ը թարգամանելէ France Press-ի լրագրողներ Միշել Վիատոյի և Մայք Կոլյերի՝ «Business Insider»-ում հրապարակված հոդվածը: «ԵՄ և նախկին խորհրդային վեց պետությունների ղեկավարները հինգշաբթի գագաթնաժողով կանցկացնեն՝ ուղղված «Արևելյան գործընկերության» նախագծին, որը մշակվել էր փոխադարձ կապ պահպանելու համար, սակայն ՈՒկրաինայում Ռուսաստանի միջամտության արդյունքում խաթարվեց:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երկօրյա հանդիպման թիվ մեկ հարցը լինելու է, թե ինչպես է 28 երկրներից բաղկացած ԵՄ-ը Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան ներառող իր ծրագիրը համաձայնեցնելու Ռուսաստանի հետ իր հարաբերությունների հետ: Նախանշաններ կան, որ ՈՒկրաինայում փոթորիկը հանդարտեցնելու ցանկություն կա Բեռլինի, Փարիզի և նույնիսկ Մոսկվայի մոտ, որը նվազեցրել է ՈՒկրաինա-ԵՄ պատմական առևտրային գործարքին դիմակայությունը, որն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվանից: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքով, Արևելյան գործընկերության վեց երկրների համար ԵՄ-ին անդամակցության հեռանկար գոյություն չունի, այդպես կլինի առաջիկա հինգ տարիներին: Նրա թիմի դիվանագիտական ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ձգտում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Համատեղ ջանքերն ուղղվելու են ԵՄ-ի շահերն ու նպատակները հավասարակշռելուն՝ հարգանք ցուցաբերելով Մոսկվայի շահերի և նպատակների հանդեպ: Նույնիսկ գագաթնաժողովի կազմակերպիչները՝ ԵՄ-ը և Լատվիան, որ ԵՄ-ի 6-ամսյա նախագահողն է, խոստովանում են, որ որևէ կարևոր որոշում չի կանխատեսվում: Երկրներին, որ արդեն ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ Վրաստան, Մոլդովա և ՈՒկրաինա, կխրախուսեն շարունակել բարեփոխել օրենքներն ու կանոնները՝ ավելի սերտ համագործակցության հասնելու համար: Հայաստանը մեջքով դարձավ դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, երբ միացավ Պուտինի ԵԱՏՄ-ին: Հայաստանը կարող է Ռիգայում հայտարարել, որ վերադառնում է ԵՄ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ»:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ