ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱԺ պատգամավորների պատվիրակությունը առաջիկայում կմեկնեն Սիրիա՝ կառավարության նիստում հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Պատվիրակությունը տեղում կծանոթանա Սիրիայում ապրող հայերի վիճակին և կպարզի՝ ինչ օգնություն է պետք: Հալեպի բնակիչների վիճակը փոքր-ինչ կարգավորվել է, վերականգնվել է էլեկտրականության և ջրի մատակարարումը։ Հայերի որոշ մասը որոշել է չլքել քաղաքը՝ չնայած բոլոր դժվարություններին, մյուս մասը տեղափոխվել է Սիրիայի ավելի անվտանգ շրջաններ։ Վերջին օրերին ԻՊ-ը գնդակոծում է Դամասկոսն ու Պալմիրա հնագույն քաղաքը։ «Դամասկոսում հայեր համեմատաբար քիչ են ապրում, բայց իրավիճակը, բնականաբար, մեզ մտահոգում է»,- ասել է Հակոբյանը։