ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2015-ին՝ 1 % տնտեսական աճ

2015-ին՝ 1 % տնտեսական աճ
21.05.2015 | 18:24

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ՀՀ Կենտրոնական բանկի 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի հաստատման մասին: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի գնահատականները համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Առաջին եռամսյակի գնաճը համընկել է կանխատեսված ցուցանիշներին: Եզրակացության մեջ՝ «Արտաքին միջավայր» բաժնի «ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճեր» ենթաբաժնում, ներկայացված է, որ Ռուսաստանում 2014-ի վերջին և 2015 -ի սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության հետևանքով 2015-ին ակնկալվում է տնտեսական անկում՝ շուրջ 2 %: Նրա հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէր: «Ձեր ակնկալիքները չեն իրականանալու, եթե ակնկալում եք, որ տնտեսական անկում պետք է լինի»: Վարչապետն ասաց, որ տնտեսական ակտիվություն կա: «Հիմա ես համոզված եմ, որ 2-3 % տնտեսական աճ ունենք չորս ամսով և դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ուզում են, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում լինի, ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»,- ասաց նա: Նրա գնահատականով՝ իրականացվող ծրագրերն ու հաշվարկները դա են վկայում: «Մենք կանխատեսել ենք միջնաժամկետով 2015-ի համար 1 տոկոս տնտեսական աճ, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու՝ 2-3 տոկոս է լինելու: Եթե այն ծրագրերը, որ պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4,1 % տնտեսական աճը փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ թվերն ապահովենք: Հասկանալի է, որ կան տարածաշրջանային պրոբլեմներ, բայց դա հիմք չէ, որ մենք չփորձենք ամեն ինչ անել, որ տնտեսական աճ արձանագրենք մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ