ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նրանն են բրիտանական ջրերի բոլոր դելֆինները

Նրանն են բրիտանական ջրերի բոլոր դելֆինները
21.05.2015 | 18:25

Business Insider կայքն հրապարակել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամենատարօրինակ սեփականություններն ու իրավասությունները:
1. Թեմզա գետի բոլոր կարապները պատկանում են թագուհուն:
2. Նրա սեփականությունն են բրիտանական ջրային տարածքներում բնակվող բոլոր դելֆիններն ու կետերը:
3. Թագուհին մեքենա է վարում առանց վարորդական իրավունքի:
4. Նրան թույլատրելի է ապրել առանց անձնագրի:
5. Նա պաշտոնապես ունի 2 ծննդյան օր:
6. Թագուհին անձնական պոետ ունի:
7. Առանց նրա ստորագրության ոչ մի օրինագիծ օրենք չի դառնա:
8. Թեև Էլիզաբեթ 2-րդն օրենքի շրջանակներում ազատված է հարկերի վճարումից, վճարում է:
9. Նա ունի ասպետներ:
10. Թագուհին իրավասու է ցրել Ավստրալիայի կառավարությունը:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ