Եվրամիությունը հարգում է Արևելյան գործընկերության ծրագրի յուրաքանչյուր անդամ-պետության իրավունքը՝ ընտրելու զարգացման սեփական ուղին, միաժամանակ պահպանելով ԵՄ հետ համագործակցությունը՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, բացի ԵՄ հետ ինտենսիվ բանակցություններից, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է որոնում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ։ Մենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռ չի որոնում ԵՄ անդամության ուղիներ և իրեն չի էլ տեսնում ԵԱՏՄ-ում։ Մենք նաև պատրաստ ենք շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ՝ չնայած ակնհայտ հակասություններին»,- ասել է կանցլերը՝ ելույթ ունենալով Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։