ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քեմերոնը ԵՄ-ից հատուկ կարգավիճակ է պահանջում

Քեմերոնը ԵՄ-ից հատուկ կարգավիճակ է պահանջում
22.05.2015 | 14:26

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի համար ԵՄ կազմում հատուկ կարգավիճակ է պահանջում, գրում է The Times-ը։ Մերժում ստանալու դեպքում Մեծ Բրիտանիան կարող է լքել միությունը՝ նշված է բանակցային փաստաթղթում, որը հայտնվել է պարբերականի տնօրինության տակ։
Քեմերոնը ցանկանում է, որ ԵՄ-ն ճանաչի, որ եվրոն Եվրոպայի միասնական արժույթը չէ և փոփոխություններ կատարի արձանագրության մեջ:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ