ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԺԿ գագաթնաժողովը Ռիգայում

ԵԺԿ գագաթնաժողովը Ռիգայում
22.05.2015 | 14:27

Մայիսի 21-ին Ռիգայում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը: ԵԺԿ անդամ կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը նախագահում է կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ