ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռիգայում հայտարարել է, թե Արևելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ. «Գործընկերությունը գեղեցկության մրցույթ չէ Եվրամիության և Ռուսաստանի միջև, բայց եթե Ռուսաստանը փոքր-ինչ հմայիչ լիներ, ստիպված չէր լինի իր թերությունները փոխհատուցել հարևանների նկատմամբ ապակառուցողական և ագրեսիվ գործողություններով»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս անդրադարձել է թեմային՝ «Բացառությամբ Ռուսաստանի, մենք ընդունում ենք, որ Արևելյան գործընկերության տարբեր երկրներ կարող են գնալ իրենց սեփական ուղիով, և մենք ընդունում ենք այդ տարբեր ճանապարհները»։