Արդեն հայտնի են երկրորդ եզրափակիչով 16 երկրներից եզրափակիչ անցած 10 երկրների մասնակիցները՝ Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը: Մայիսի 20-ին առաջին կիսաեզրափակիչով եզրափակիչ փուլ էին անցել Հայաստանը, Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունաստանը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, կիսաեզրափակիչների հաղթողներին կմիանան Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: