ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նովրուզ Մամեդով. Արևելյան գործընկերությունը պետք է հաշվի առնի փոխադարձ շահերը

Նովրուզ Մամեդով. Արևելյան գործընկերությունը պետք է հաշվի առնի փոխադարձ շահերը
22.05.2015 | 14:35

«Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է՝ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով այդ երկրի առանձնահատկությունները»՝ լրագրողներին Ռիգայում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը և հավելել. «Ցավոք, մինչև հիմա այդպես չի եղել: Սակայն այս սամմիթում նկատելի է, որ ԵՄ ղեկավարները համագործակցությանը տարբեր տեսակետներից վերաբերվելու որոշում են ընդունել: Արևելյան գործընկերության երկրները հարցերը դիտարկում են իրենց շահերի տեսակետից: Ես կարծում եմ՝ կողմերը իրենցից կախված ամեն ինչ պետք է անեն համագործակցության շարունակման համար: Այդ նպատակով պետք է հաշվի առնվեն փոխադարձ շահերը»:

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ