ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Տուսկն Ալիևի հետ քննարկել է «Արևելյան գործընկերության» շրջանակում նոր մոտեցումները

Դոնալդ Տուսկն Ալիևի հետ քննարկել է «Արևելյան գործընկերության» շրջանակում նոր մոտեցումները
23.05.2015 | 12:07

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է «Արևելյան գործընկերության» նոր գործիքների անհրաժեշտությունը, որոնք կարտահայտեին ԵՄ-ի տարբերակված մոտեցումը ծրագրի անդամ երկրների նկատմամբ: «Մենք լիովին գիտակցում ենք, որ մեզ՝ ԵՄ-ին և «Արևելյան գործընկերությանը», հարկավոր են նոր գործիքներ: Դա եղել է նախագահ Ալիևի հետ մեր զրույցի հիմնական հարցը: Մենք չենք քննարկել հռչակագիրը»,- նշել է նա Ռիգայում գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում: Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը ասել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը: «Մենք ունենք համատեղ հռչակագիր, ներառյալ՝ Ադրբեջանը և Բելառուսը: Քննարկումն ավելի շուտ նոր գործիքների և նոր մոտեցումների մասին էր, որոնք կարտահայտեին տարբերակումը: Շարունակել համագործակցությունը ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ դա է եղել նախագահ Ալիևի ամենահստակ ուղերձը: Ադրբեջանին հարկավոր են Եվրոպայի հետ լավ հարաբերություններ, ես չեմ կասկածում դրան»,- նշել է Տուսկը: Reuters-ի հաղորդմամբ` Դոնալդ Տուսկը զանգահարել է Ադրբեջանի նախագահին, այդ պատճառով վերջնական մամուլի ասուլիսը մեկ ժամ հետաձգվել է: Գործակալությունը նշում է, որ ԵՄ պաշտոնյաների խոսքերով՝ դա արվել է համաձայնագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող տողի վերաբերյալ Ալիևի մտահոգությունները մեղմելու համար։ Տուսկը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այդ տարաձայնություններին, ասել է, որ զանգն ավելի շուտ այն մասին է եղել, թե ինչպես պետք է ԵՄ-ը «տարբերակված» մոտեցում ցուցաբերի նախկին խորհրդային երկրների հանդեպ, որոնք տարբեր շահեր ունեն ԵՄ-ի հետ համագործակցելիս:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ