ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսը կշարունակի ԵՄ-ի հետ աշխատանքները

Բելառուսը կշարունակի ԵՄ-ի հետ աշխատանքները
23.05.2015 | 12:12

Բելառուսը կշարունակի Եվրամիության հետ աշխատանքը արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցերով: Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ասել է.
«Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքները: Մենք պայմանավորվել ենք, որ փորձագետները կհանդիպեն, բայց, հավատացեք, դա ամենևին էլ մեր մեղքով չէ: Եվ, բնականաբար, այդ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շատ ժամանակ կպահանջի: Բայց մենք պատրաստ ենք աշխատել Եվրամիության հետ, և ես կարծում եմ, որ փորձագետները կշարունակեն այդ ուղղությամբ կառուցողական համագործակցությունը»:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ