ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն պաշտպանեց գործընկերների տարածքային ամբողջականությունը

ԵՄ-ն պաշտպանեց գործընկերների տարածքային ամբողջականությունը
23.05.2015 | 12:17

Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը ընդգծում է Եվրամիության կողմից Արևելյան գործընկերության անդամ երկրների տարածքային անբաժանելիությունը, անկախությունը և ինքնիշխանությունը՝ մայիսի 22-ին Արևելյան գործընկերության 4-րդ գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման։
Նա գագաթնաժողովը գնահատել է որպես կարևոր քաղաքական իրադարձություն Լատվիայի համար։ «Ես կարծում եմ, որ այս գագաթնաժողովում մենք նոր թափ հաղորդեցինք Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի հետ մեր հարաբերութուններին։ Հռչակագիրը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ գործընկեր երկրների հետ ռազմավարական հարաբերությունները այն կամուրջն են, որը կառուցում են կողմերը։ Մենք հաշվի ենք առնում յուրաքանչյուր երկրում ստեղծված իրավիճակը»,- ընդգծել է Լայմդոտա Ստրաույուման։

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ