ԵՄ-ն չի շեղվում իր ընտրած ճանապարհից: Ոչ ոք չի խոստացել, թե Արևելյան գործընկերությունը ավտոմատ նշանակում է ճանապարհ դեպի ԵՄ՝ մայիսի 22-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ պատասխանելով ՈՒկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարների ժամկետների մասին հարցին։ «Այս բարդ ժամանակներում դա հատկապես ճիշտ է. ես նկատի ունեմ մեր տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մենք բոլորս պետք է շատ բաց լինենք։ ԵՄ-ը կատարում է իր խոստումները։ Մենք գործում ենք մեր խոստումների հիման վրա, և դրանք համապատասխանում են ակնկալիքներին։ Ես հասկանում եմ մեր տված խոստումների և մեր գործընկերների ակնկալիքների միջև տարբերությունը»,- պարզաբանել է Տուսկը և նշել, որ հռչակագրի ձևակերպումների հետ կապված բանավեճերը բարդ են եղել։ «Սակայն ամենակարևորը գործողություններն են։ Մեր մտադրություններում ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց Եվրոպական խորհրդի ղեկավարը։