Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլ օղլին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարց կքննարկի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: «Ադրբեջանը սկզբունքորեն դրական է վերաբերում այդ կառույցին, որովհետև դա մեր ընդհանուր տարածքն է և շատ մեծ շուկա: Բայց այսօր մենք չենք կարող միանալ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև մեր երկրում ավելի քան մեկ միլիոն փախստական կա, մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է: Այսպիսի տարածքային հակամարտության առկայության դեպքում, մենք չենք կարող ագրեսոր երկրի հետ նույն միությունում լինել և այդ երկրի հետ ինչ-որ հարցեր լուծել», հայտարարել է Ադրբեջանի դեսպանը: