ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը կգնա Բաքու

Պուտինը կգնա Բաքու
23.05.2015 | 12:21

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը հայտարարել է, որ հունիսի 12-ին Բաքվում մեկնարկելիք Եվրոպական օլիմպիական խաղերի բացման արարողությանը կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ադրբեջանական գործակալության, Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի ուշ ներկայացնելու է Պուտինի այցի մանրամասները:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ