Միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի բանակցությունների հերթական փուլը կսկսվի մայիսի 26-ին` Վիեննայում: Հանդիպումը կանցկացվի Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի և եվրոպական դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդտի ու փորձագետների մակարդակով: Աբաս Արաքչին երեքշաբթի կհանդիպի Հելգա Շմիդտի հետ: Հավանաբար, վեցյակի քաղաքական տնօրենները նրանց կմիանան հինգշաբթի: Այժմ կողմերը շարունակում են աշխատել իրանական միջուկային ծրագրի շուրջ ավարտական համաձայնագրի վրա: