ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդգարս Ռինկևիչ. Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ նոր համաձայնության բանակցություններին

Էդգարս Ռինկևիչ. Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ նոր համաձայնության բանակցություններին
23.05.2015 | 16:33

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի հետ նոր համաձայնության բանակցություններին և խոսել գործընկերության անդամ երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների մասին։ Անդրադառնալով գագաթնաժողովի առաջին օրը համատեղ հայտարարության տեքստում Ղրիմի անեքսիայի մասին ձևակերպմանը Հայաստանի և Բելառուսի դեմ լինելու հանգամանքին՝ արտգործնախարարը նշեց, որ ցանկացած գագաթնաժողովում միշտ էլ լինում է դիրքորոշումների համաձայնեցման աշխատանք։
Հարցին, թե Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը չի՞ ստեղծի արդյոք նախադեպ կովկասյան մյուս երկրների համար և չի վիրավորի Թուրքիային, Ռինկևիչը պատասխանել է. «Մենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն ենք տալիս մեր բոլոր գործընկերներին։ Բացի այդ, տվյալ հարցում մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք վիզային ռեժիմի մեղմացման մասին խոսում ենք նաև Բելառուսի հետ, մեղմացման ոչ թե ազատականացման։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան և բոլոր պահանջները կատարեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանց նման հնարավորություն չտալու համար։ Չէ՞ որ մենք անվիզա ռեժիմ ենք հաստատել Մոլդովայի հետ»։ Արտգործնախարարը խոսել է նաև Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի նախապատրաստության մասին՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է հունվարին ԵՄ-Հայաստան խորհրդի ժամանակ։ «Մենք պատրաստ ենք նոր համաձայնագրի հարցով սկսել բանակցությունները Երևանի հետ, որը հիմնված կլինի այն կետերի վրա, որոնք 2013 թ. արդեն ունեինք Հայաստանի հետ։ Սակայն առանցքային տարբերությունն այն է լինելու, որ Հայաստանն այսուհետ ԵԱՏՄ անդամ է, և մենք միջոցներ կփնտրենք որպեսզի ԵԱՏՄ-ի առաջ Հայաստանի պարտավորությունները հակասության մեջ չմտնեն Եվրամիության որոշ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Ռինկևիչը։

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ