ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը ճնշում է Արևելյան գործընկերության երկրներին

Ռուսաստանը ճնշում է Արևելյան գործընկերության երկրներին
23.05.2015 | 16:35

ԱՄՆ-ի պետդեպը հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Ռուսաստանը ճնշում է «Արևելյան գործընկերության» երկրներին։ «Մենք մտադիր ենք աջակցել հետագա նախաձեռնություններին, որոնք խթանում են ժողովրդավարությունն ու որակյալ կառավարումը, ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, պայքարել կոռուպցիայի դեմ և աջակցել տնտեսական ու սոցիալական զարգացմանը «Արևելյան գործընկերության» երկրներում։ Դա հատկապես կարևոր է ողջ տարածաշրջանում ռուսական բարձր ճնշման ու ապատեղեկատվության պայմաններում»,- ասվում է պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ